Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ո՞ր մթերքներն են ամենաօգտակարը մեր մաշկի համար. news.am

Ո՞ր մթերքներն են ամենաօգտակարը մեր մաշկի համար. news.am

Շատերը մասնագետներին հարցնում են, թե հատկապես որ մթերքներն են օգտակար մաշկի համար: Մասնագետները հիմնականում պատասխանում են, որ մաշկի համար օգտակար են այն մթերքները, որոնք օգտակար են նաև ամբողջ օրգանիզմի համար՝ չէ՞ որ մաշկի վիճակը հիմնականում արտացոլում է մարդու ընդհանուր առողջական վիճակը:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք օգտակար են թե՛ ամբողջ օրգանիզմի, թե՛ մաշկի համար:

Ձուկ

Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են տրիգլիցերիդների մակարդակն ու օգնում պայքարել բորբոքման դեմ: Նրանք նաեւ պահպանում են կոլագենները, դրանով իսկ մաշկը դարձնելով ավելի ձիգ: Օմեգա-3 ճարպաթթուների լավագույն աղբյուրը ձուկն է, հատկապես .

  •     սաղմոն
  •     լճի իշխան,
  •     սարդինա եւ անչոուս,
  •     թյունիկ,
  •     ատլանտյան թառափ,
  •     ճարպաթթուների բուսական աղբյուրները:


Ճարպաթթուները, որոնց անդրադարձանք, կան նաեւ որոշ բանջարեղենու, ընդեղենում ու ճարպերում, բայց դրանց մեջ քանակն ավելի քիչ է, քան ձկան մեջ: Ստորև օմեգա 3 ճարպաթթուների որոշ բուսական աղբյուրներն են.

  •     հունական ընկույզ, ընկույզի յուղ,
  •     սոյայի մթերք ու սոյայի յուղ,
  •     կանճրակի յուղ,
  •     սպանախ,
  •     մանանեխի տերեւներ,
  •     հացահատկի սաղմերը,
  •     մրգեր, բանջարեղեն ու շոկոլադ:


Մրգերը, բանջարեղենն ու մուգ շոկոլադը օրգանիզմին մատակարարում են հակաօքսիդանտներ ու վիտամիններ, որոնք մեզ պաշտպանում են ազատ ռադիկալներից ու այն վնասից, որ դրանք կարող են հասցնել:

Շատ հակաօքսիդանտներ կան նաեւ լոլիկի ու այն ամենի մեջ, որոնք պատրաստվում են լոլիկից (տոմատ, կետչուպ): Ահա հակաօքսիդանտների եւս մի քանի լավ աղբյուր.

  •     ելակ,
  •     ցիտրուսայիններ՝ նարինջ, թուրինջ, կիտրոն, լայմ,
  •     մուսկուսային սեխ,
  •     ծիրան,
  •     բրոկոլի,
  •     քաղցր կարտոֆիլ,
  •     սպանախ:


Ինչ վերաբերում է շոկոլադին, նախապատվությունը ցանկալի է տալ այն շոկոլադին, որի մեջ առնվազն 60-70 տոկոս կակաո կա:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. timeforwoman.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ